<<Ուկրաինայի բնիկ ժողովուրդների>> վերաբերյալ օրենքը համեմատելի է նացիստների գործունեության հետ. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախաձեռնությունը։ Վերջինս Գերագույն ռադային է ներկայացրել Օրենքի նախագիծ՝ «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին», որոնցում ռուսները չկան։
Վլադիմիր Պուտինն առաջարկել է նախևառաջ հիշել այն մասին, թե ինչպես է առաջացել Ուկրաինա պետությունը, որը կազմավորվել է խորհրդային ժամանակաշրջանում։
«Բոլշևիկները կազմակերպելով Խորհրդային Միությունը՝ ստեղծեցին այդ թվում նաև՝ Ուկրաինան»,- ասել է ՌԴ նախագահը։


Նա նաև ակնարկել է, որ մինչ այն ժամանակահատվածը, երբ XVII դարում ժամանակակից Ուկրաինայի տարածքը միացավ Մոսկովյան պետությանը, այդ տարածքներում ապրող մարդիկ իրենց համարել են ռուսներ և ուղղափառներ։
«Դա է պատճառը, որ խոսել ռուսների մասին որպես ոչ բնիկ ժողովրդի՝ պարզապես և ծիծաղելի է, և հիմար։ Այս փաստը պատմությանը բացարձակապես չի համապատասխանում», — հայտարարել է Պուտինը։
Բացի այդ՝ նա ուշադրություն է դարձրել այն իրողությանը, որ նացիստական Գերմանիայում էին գործնականում մարդկանց տարատեսակ կարգերի բաժանում։
«Իսկ ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, ովքեր խառնածին են, ինքը՝ Զելենսկին, ազգությամբ հրեա է։ Ի՞նչ անել այդ մարդկանց։ Նրանց գանգի չափումներն անե՞լ, ինչպես նացիստական Գերմանիայում»,- հարց է առաջքաշում Պուտինը։
Զելենսկիի աղմկահարույց օրենքի նախագծում Պուտինը ուշադրության է դարձնում այն դրույթի վրա, որում ասվում է, թե Ուկրաինայի բնիկ ժողովուրդները չպետք է ենթարկվեն խտրականության։
«Իսկ ոչ բնիկները կարո՞ղ են, այդ թվում՝ ռուսները …»,- ասել է նախագահը։
Նա նշել է , որ Ուկրաինայում երկրորդ կարգի ժողովուրդների թվում են հայտնվել ոչ միայն ռուսները, այլ նաև ռումինացիները, լեհերը, հունգարները և այլ ժողովուրդներ։
«Սա բացարձակ անընդունելի է, սա չի համապատասխանում միջազգային հումանիտար իրավունքին»,- ավարտել է իր խոսքը Վլադիմիր Պուտինը։
Պետդումայում այս օրենքի նախագծի առնչությամբ հայտարարություն են պատրաստել, որում մասնավորապես ասվում է . «Սա պատմական հիշողության հանդեպ հերյուրանք է, Ուկրաինայի, Ռուսաստանի, և այլ բնիկ ժողովուրդների միջև սեպ խրելու նոր փորձ»:


Խորհրդարանականները դիմել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ-ին , Եվրախորհրդին, Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով դատապարտել Ուկրաինայում բնակչությանը բնիկ և ոչ բնիկ տարանջատելու փորձը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ «մարգինալ այս օրենքների» ընդունումը   Ուկրաինան ամրապնդում է ազգայնական և նեոնացիստական դիրքերում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն