Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար. Mediaport

Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, ով հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո նրան դիմավորել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով առավել հայտնի է շիշ բռնող մականունով։


Mediaport-ի տեղեկություններով՝ նրանք Քութաիսկիին հրավիրել են Երևան` ընտրություններից առաջ քրեական հեղինակությունների հետ հանդիպումներ ունենալու, նրանցից Փաշինյանի համար ձայներ բերելու խոստում ստանալու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն