«Անհետ կորած զինծառայողների ծնողների վրա շշեր են նետում ՊՆ ճաղավանդակներից». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

«Առավոտ շուտ, ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ուղղաթիռով դուրս է եկել ՊՆ տարածքից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Իսկ քիչ առաջ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը համայց է կատարել ՊՆ տարածքում, սակայն, այդպես էլ չի մոտեցել իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին։

Ըստ Ղուկասյանի հայտարարության ՊՆ տարածքում եղել են նաև սադրիչներ, ովքեր շիշ են նետել անհետ կորած զինծառայողների հարազատների վրա, հրահրել հրմշտոց։

Արսեն Ղուկասյանը նշեց, որ ներկա իշխանությունների, մասնավորապես ՊՆ կողմից անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ցուցաբերվում է արհամարհական վերաբերմունք, և կոչ արեց բոլորին միանալ բողոքի գործողությանը։

Մանրամասները տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն