Ամերիկացիները «մոռացել» են ուկրաինացի 12 զինվորներին Քաբուլի լքված ռազմական հենակայանում

Ամերիկացիների կողմից շտապ լքված Քաբուլում տեղակայված ռազմակայանում 12 ուկրաինացի զինծառայողներ մնացել են ճակատագրի ողորմածությանը:

Օգոստոսի 17-ին այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքին հայտնել է նրանցից մեկի քույրը: Նրա խոսքով ՝ ամերիկացի զինվորները տարհանվել են բազայից, սակայն մնացածը մոռացվել են: Նրանց թվում՝ ուկրաինացիներից բացի, կան վրացիներ, ռումիններ եւ բուլղարներ, ընդհանուր առմամ՝բ ավելի քան 40 մարդ:

Եղբոր խոսքերից ելնելով` կինը պնդում է, որ թալիբներն արդեն այցելել են ռազմական հենակայան, խլել են բոլոր զենքերը, սակայն բռնություն չի եղել: Նրա եղբայրը և զինակից ընկերները չեն կարողացել թռչել ուկրաինական ինքնաթիռով, քանի որ նրանց ոչ ոք չի տեղեկացրել տարհանման մասին:

Տեղեկությունը Observer գործակալությանը հաստատել է ռազմական հենակայանում մնացած ռազմական պայմանագրային զինծառայողներից մեկը: Նա ասել է, որ Աֆղանստան է ժամանել Քաբուլը գրավելուց կարճ ժամանակ առաջ:

«Կան բրիտանացիներ, ռումիններ, բուլղարներ, վրացիներ և հնդիկներ: Այստեղ օտարերկրացիներն ապրում են հյուրանոցի պես հսկվող մասնավոր հենակետերում»,- ասել է Ուկրաինայի քաղաքացին:

Պայմանագրային զինծառայողը նշել է, որ մինչ այժմ թալիբներն ագրեսիա չեն ցուցաբերել։ Հսկիչներ են տեղակայել  և անընդհատ պահանջում են հանձնել զենքերը: Այնուամենայնիվ, զինվորականները դեռ չեն ցանկանում բաժանվել զենքից ՝ վախենալով հետևանքներից:

«Էլեկտրաէներգիա և կապ դեռ կան: Սնունդը եւ ջուրը կբավարարեն մոտ մեկ շաբաթ»,- ասել է աղբյուրը:

Միաժամանակ՝ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղեկություններ ունի լքված ուկրաինացի զինվորականների մասին եւ որոշում է նրանց տարհանման հարցը:

Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացի դիվանագետները պարզապես ստում են և տեղեկատվությանն արձագանքում են դրանք ստանալուն զուգընթաց: Հարցը նրանում է, որ պաշտոնապես  այդ զինվորականները չպետք է լինեին Աֆղանստանում։

Դեռ այս տարվա հունիսին ուկրաինական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեց Աֆղանստանից ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության կազմում գործող Ուկրաինայի զորախմբի ամբողջ անձնակազմի դուրսբերման մասին:

Հեռացման պատճառը առաքելության ավարտն է: Ինչպես հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հունիսի 9-ին Առաքելության անձնակազմի 100%-ը հետ էր կանչվել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ուկրաինան երկու տարհանող թռիչք է իրականացրել Քաբուլի օդանավակայանից։ Օդանավակայանում իրավիճակի հանդարտեցումից հետո, Կիևը ստիպված կլինի Քաբուլ ուղարկել երրորդ տարհանման ինքնաթիռը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն