Ինչ իրավիճակ է այսօր Սոթքում

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր` հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ ներկա պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ Հանքի աշխատակիցներն ամբողջությամբ տարհանվել են։ Նախնական տվյալներով` թշնամու կրակից վնասվել է հայկական երկու մեքենա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն