Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի (ANCA) հայտարարությունը. Բայդենը կանցնի փորձության միջով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քրիստոնյա հայերին իր աջակցության հարցում փորձության միջով կանցնի:

«Ապրիլին նախագահ Բայդենն ազնվորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն անողջամիտ կերպով հավանության է արժանացրել Թուրքիայի դաշնակից՝ նավթով հարուստ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու խնդիրը: Իր խոստման համաձայն՝ հաջորդ շաբաթ նախագահ Բայդենը պետք է հրապարակայնորեն կոչ անի Էրդողանին, որպեսզի սա դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Միաժամանակ՝ Բայդենն ինքը պետք է քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու իր վարչակազմի կողմից ռազմական օգնության հատկացումը Ադրբեջանի զինված ուժերին»,- ասված է ANCA-ի հայտարարության մեջ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն