ԱՄՆ-ն դիտարկում է Ադրբեջանին օգնության դադարեցման հարցը

Միացյալ Նահանգները շարունակում է քննարկել Ադրբեջանին հետագա օգնության նպատակահարմարության հարցը՝ ներառյալ ռազմական՝ Արցախի շուրջ հակամարտության լարվածության պահպանման լույսի ներքո։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։


Հարցի առնչությամբ լսումները կայացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ արտերկրի հարցերով սենատի հանձնաժողովում՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ-ի վարչակազմի՝ Ադրբեջանին վերաբերող որոշումից։
«Մենք պետք է շարունակենք քննարկել այդ հարցը։ Ես ակտիվ աշխատել եմ այդ հարցի վրա, հատկապես՝ գերիների վերադարձի շեշտադրմամբ, որպեսզի Արցախյան  հակամարտությունն իրականում կարգավորվի»,- Մենենդեսին պատասխանել է Բլինքենը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն