Ո՞վ է կազմակերպել և նկարահանել Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը. «Հրապարակ»

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին օրեր առաջ հաղորդում էր ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։

Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալին Գորիսից բերել էին Երևան, Երեւանի փոխոստիկանապետի աշխատասենյակ, որտեղ նրան նվաստացրել էին, այդ ամենը տեսանկարահանել և տեսանյութը տարածել:

Իրավապահ համակարգի «Հրապարակի» աղբյուրը հայտնեցին, որ փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը: Նույն աղբյուրները փոխանցում են, որ թեպետ Զաքարյանը նվաստացնողների շարքերում չի եղել, սակայն նա հրահանգավորել է խոշտանգողներին և տեսանկարահանել է ընթացքը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն