ԱՄՆ -ն կոչ է անում Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է  արել Իրանին հնարավորինս շուտ վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Իրանին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին: Եթե նախագահ Ռաիսին անկեղծ է պատժամիջոցները չեղարկելու իր մտադրության հարցում, ապա այդ հարցը դրված է Վիեննայի բանակցությունների սեղանին», — ասել է Փրայսը:

Վաշինգտոնի կոչը հնչել է Ռաիսիի օգոստոսի 5 -ին նախագահի երդման արարողակարգից հետո:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն