ԱՄՆ-ն շարունակում է թալանել Սիրիայի ընդերքը

Սիրիական արաբական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է Ալ Ջազիրա տարածաշրջանում բնական պաշարների թալանը։

Ամերիկացիները Խասակ գավառում գտնվող Ալ Վալիդ անցակետով Իրաք են ուղարկել սիրիական նավթով և ցորենով բեռնված 40 բեռնատար և ավտոցիստեռն։ Առաքման ելակետը Խարաբ ալ Ջիր օդանավակայանի տարածքում գտնվող՝ ամերիկյան ռազմական հենակայանն է։

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականից պատերազմ է: Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմության հիմնական հովանավորներից մեկն է, որը ձգտում է տապալել օրինական նախագահ Բաշար Ասադին, ում աջակցում է Ռուսաստանը: Ամերիկացիները Սիրիայի հյուսիս-արևելքից և արևելքից, որտեղ հսկողություն են սահմանել ընդդիմադիր ուժերը, այսպես ասած՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերը, նավթ և բնական այլ պաշարներ են ապօրինի արտահանում ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն