ԱՄՆ-ը գծել է երրորդ համաշխարհային պատերազմի քարտեզը

Ամերիկյան The Sun թերթը գծել է աշխարհի քարտեզը՝ նշելով այն վայրերը, որտեղից կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Պատկերը տեղադրվել է թերթի կայքում:

Ըստ հեղինակների՝ գլոբալ ռազմական հակամարտությունը կարող է սկսվել Թայվան կղզու (որի նկատմամբ հավակնություններ ունի Չինաստանը), Քաշմիրի (վիճելի շրջան Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ), Հորմուզի նեղուցի համար (որը գտնվում է Իրանի եւ ԱՄԷ-ի ջրերում) եւ միջուկային հրթիռներով ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի փոխադարձ ռմբակոծություններով:

Բացի այդ, երրորդ համաշխարհայինը, ըստ The Sun-ի հեղինակի, կարող է զարգանալ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հակամարտություններից, ինչպես նաեւ Իրանի եւ Իսրայելի միջեւ միջուկային պատերազմից: Այնուամենայնիվ, ամենահավանական սցենարը The Sun-ը համարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ռազմական հակամարտությունը Թայվանի պատճառով, որը կարող է վերածվել գլոբալ հակամարտության:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն