ԱՄՆ զորքերը հրաժարվում են COVID պատվաստանյութերից. American Military News

ԱՄՆ-ի բանակը հրաժարվում է COVID պատվաստանյութերից, հայտարարել է բանակի ներկայացուցիչ Թոմաս Մասսին։

Շաբաթ օրը, ներկայացուցիչ Թոմաս Մասսին (R-KY) ասել է, որ իր հետ կապ են հաստատել ԱՄՆ-ի զինված ուժերի անդամները և ասել, որ կհեռանան զինվորական ծառայությունից, եթե իրենց ստիպեն ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր:  Մասսին հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ բանակից փաստաթղթեր են արտահոսել,  որի համաձայն ՝ սեպտեմբերից COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են դառնալ պարտադիր։

Մասսին իր թվիթերում գրել է. «Ինձ հետ կապ են հաստատել մեր կամավոր զինվորականները, ովքեր ասում են, որ կհրաժարվեն, եթե իրենց պարտադրվի  COVID պատվաստանյութ: Ես նրանց ներկայացրեցի HR 3860 նախագիծը, որն արգելում է որևէ տեսակի պարտադրանք զինված ուժերում COVID-19- ի դեմ պատվաստանյութերի մասով:

ԱՄՆ բանակից չեն հաստատել, թե պարտադիր պատվաստման հրաման են իջեցրել, բայց բանակի խոսնակ մայոր Ջեքի Ռենը Army Times-ին ասել է. «Եթե պաշտպանության բաժնի (DoD)  կողմից մեզ հրահանգվի փոխել մեր կեցվածքը, մենք պատրաստ ենք դա անելու»:

Այս պահին ԱՄՆ-ի ռազմական մասնաճյուղերի ծառայության անդամները պարտավոր չեն ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր: Բոլոր պատվաստանյութերը ներկայումս հասանելի են օգտագործման համար միայն ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների վարչության (FDA) կողմից տրված անհետաձգելի օգտագործման թույլտվության (EUA) կարգով: FDA-ն այս պահին պատվաստանյութերից ՈՉ ՄԵԿԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ:

Հունիսին Մասսին ներկայացրել է HR3860 օրենսդրության նախագիծը, որն ուղղակիորեն արգելում է ցանկացած պատվաստման պարտադրանք ԱՄՆ  զինված ուժերի անդամների նկատմամբ: Դեռևս նախագծին հավանություն է տվել պալատի 23 անդամ։

Նախագծի հիմքում Մասսին դրել է նաև Պենտագոնի ուսումնասիրության արդյունքում ԱՄՆ ռազմաբժիշկների կողմից նկարագրված 23 դեպքը, երբ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո` չորս օրվա ընթացքում պատվաստված անձանց մոտ զարգացել է միոկարդիտ ՝ սրտամկանի բորբոքում:

Անցյալ շաբաթ FDA-ը լրացրել է Pfizer և Moderna պատվաստանյութերի բարդությունների շարքը` ավելացնելով միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման վտանգի մասին տեղեկատվություն` հաղորդում է CNBC-ն:

Որոշ անհատների այն քննատադությանը, թե ԱՄՆ Զինված ուժերից այդպես հեշտ չէ դուրս գալը և որևէ զինվորական երբևէ նման քայլի չի գնա, Մեսսին ներկայացրել է 2004 թվականին ԱՄՆ բանակում սիբիրախտի դեմ պարտադիր պատվաստումից հրաժարված սպայի` պատվով հեռացման նախադեպը (ըստ դատարանի որոշման)։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս չի հայտարարում` արդյո՞ք ԱՄՆ-ն կգնա բանակում պատվաստավյութերի պարտադրանքի, թե ոչ։ Ապրիլյան հարցազրույցում Բայդենն ասել էր. «Չգիտեմ, ես պատրաստվում եմ դա թողնել զինվորականներին։ Չեմ ասում, որ չեմ անի»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն