Սովետական «Կարմիր հեռախոսը»` ԱՄՆ-Չինաստան ուղիղ կապի համար

ԱՄՆ-ն նախատեսում է առաջարկել Չինաստանին՝ ստեղծել «թեժ գիծ»՝ բարձր մակարդակներում արտակարգ կապի համար։ Այդ մասին տեղեկացնում է CNN-ը։

Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է հատուկ թեժ գիծ ստեղծելու հնարավորությունը, որը նման է սառը պատերազմի ժամանակներում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի «կարմիր հեռախոսին», որը Սպիտակ տանը թույլ էր տալիս ուղիղ կապ հաստատել Կրեմլի հետ։

Այս հայեցակարգը սաղմնային վիճակում է և դեռևս չի առաջարկվել Չինաստանի իշխանություններին, սակայն Բայդենի վարչակազմը ցանկանում է հաղորդակցության գործիքների լայն համակարգ մշակել Վաշինգտոնի և Պեկինի միջև, որպեսզի նվազեցնել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման հնարավորությունները։

CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պեկինի հետ թեժ գիծը կթույլատրի Բայդենին կամ նրա թիմի բարձրաստիճան պաշտոնյային՝ ազգային անվտանգության հարցերով անհապաղ իրականացնել ծածկագրված հեռախոսազանգեր, կամ հաղորդագրություններ փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ցզինպինին կամ նրա շրջապատին։ Օրինակ, այդպիսի տեղեկատվությունը կարող է լինել նախազգուշացումներ և հաղորդագրություններ՝բանակի հանկարծակի տեղաշարժերի կամ կիբերհարձակումների մասին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն