Անահիտ Ավանեսյանի պատվաստված մայրը քովիդ ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»` վկայակոչելով  հիվանդանոցի իր աղբյուրներին։

Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանի մայրը` Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, 2021 թվականի մարտ ամսին պատվաստվել էր  կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:

«Հրապարակը» կապ է հաստատետել նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի է եկել ու ի պատասխան  հարցմանն ասել է․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը ամենօրյա ռեժիմով հանրությանն է ներկայացնում կորոնավիրուսային հիվանդության «վտանգավորությունը»` միևնույն ժամանակ ոչ մի խոսք չասելով կազմակերպվող բազմամարդ միջոցառումների վերաբերյալ։

Գուցե սեփական անձի շուրջ մտորումները տիկին Ավանեսյանին «արթնացնեն»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն