Սուքիասյա՞նն է փոքր, թե՞ Միքայելյանն է աննշան

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ։ Մարդ պիտի իր անցած ուղուն, ճանապարհին՝ Արցախյան 1-ին ազատամարտից մինչև էսօր մի հատ հետհայացք գցի, մեր պետությանը, անկախ պետականությանը և այլն»: Այսօր Եռաբլուրում, լրագրողի հարցին ի պատասխան այսպես է ասել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցը վերաբերում էր Վազգեն Սարգսյանին քննադատողներին: Միքայելյանը նախ հստակեցրել է, թե ու՞մ ի նկատի ունի լրագրողը` քննադատողներ ասելով։ Ի պատասխան հնչեց Խաչատուր Սուքիասյանի անունը:

Վերջինս էլ անդրադարձել է Միքայելյանին. «Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ: Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։

Իսկ իրապես՝ ո՞վ է քննադատում Վազգեն Սարգսյանին:

Խաչատուր Սուքիասյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, տարբեր պաշտոններ զբաղեցրել «Սիրիուս» գործարանանում, չի ծառայել բանակում։ Իսկ անկախության համար պայքարի և Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է ընտանեկան բիզնեսով: 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է Հանրապետական կուսակցության անդամ: Հիմա պատգամավոր է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:

ՀՀ երրորդ նախագահը, ում հետ ժամանակին չափազանց լավ հարբերություններով Սուքիասյանը հպարտանում էր, հիմա Սուքիասյանի դեմ դատական հայց է ներկայացրել` զրպարտչական արտահայտությունները հերքելու և պատիվն ու արժանապատվությունը արտավորելու համար: Հանրապետականներն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ Սուքիասյանը դավաճանել է նախկին թիմին:

Սասուն Միքայելյանի կեսագրությանը գրեթե բոլորն են ծանոթ: Կյանքի ուղու մեծ մասն անց է կացրել զինվորական ծառայության մեջ՝ մարտնչել հայրենիքի համար, վիրավորվել: Զինվորների կողքին է եղել ինչպես Արցախյան առաջին, Ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմի օրերին, որի ժամանակ կրկին վիրավորում է ստացել:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կենսագրության մասին այս հոդվածում չենք խոսի:

Ստացվում է, որ ամբողջ կայնքում սեփական բիզնեսով զբաղվող, բանակում չծառայած անձը «աննշան մարդ» է համարում Արցախն ազատագրողներից մեկին: Արժահամարգային փոփոխություններ, ցավոք, իրապես եղել են:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն