Անձը հաստատող սիրիական վկայականները չեղարկում են և փոխարինում անօրինական՝ թուրքական փաստաթղթերով կամ ինչպես է Թուրքիան թրքացնում ուրիշի տարածքները

Դամասկոսը` Սիրիայի հյուսիսը և հյուսիս-արևելքը գործնականում չի հսկում։ Թուրքիան այստեղ շրջանառության մեջ է դրել թուրքական լիրան, կառուցում է հիվանդանոցներ և դպրոցներ։ Քրդական շրջաններում վերաբնակեցնում է թուրքմեններին, սունի արաբներին։ Սպառնո՞ւմ է արդյոք Թուրքիան Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը։ Եվ այդ իրողությանը ինչպե՞ս է նայում Ռուսաստանի Դաշնությունը։

— Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտում է թուրքական վարչակարգը, որը մեխանիզմներ է ստեղծում՝ Իդլիբի շրջանում քաղաքացիական կարգավիճակի ակտերի գրանցման համար, որը հսկում են ահաբեկիչները։ Անձը հաստատող սիրիական վկայականները չեղարկում են և փոխարինում են անօրինական՝ թուրքական փաստաթղթերով։ Սա թուրքացման քաղաքականության գագաթնակետն է,- տեղեկացնում է սիրիական տեղեկատվական գործակալությունը։

Դամասկոսում անօրինական են համարում նաև Ֆրանսիայի և Նիդերլանդների պատվիրակությունների մուտքը։ Նրանք գտնվում են այն տարածքներում, որոնք հսկում են արաբա-քրդական կազմավորումները՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» պայմանական անվան ներքո։ Սա ևս միջազգային իրավունքի խախտում է։ Քրդական ինքնավար վարչակազմը Սիրիայի հյուսիս-արևելքում հոլանդական կառավարությանն է հանձնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինների 4 հարազատներին՝ մեկ կնոջ և երեք երեխայի։ Ֆրանսիական պատվիրակությունը՝ Դանիել Միտերանի հիմնադրամից և Փարիզի քաղաքապետարանից այցելել է Կամիշլի և այդ մասին Դամասկոսին չի նախազգուշացրել։

Արևմուտքը ցուցադրաբար ներկայացնում է Սիրիայի կառավարությանը, որ երկրի հյուսիս-արևելքը չի ենթարկվում իրեն։ Սակայն, դա իրականությանը չի համապատասխանում։

Սողացող թրքացում.

Միանգամայն այլ իրավիճակ է Թուրքիայի հյուսիսում։ Անկարան այնտեղ իրականացրել է ռազմական գործողություններ՝ քրդերի դեմ։ Այս տարածքներում և Իդլիբի գոտում, շարունակում են գործել սիրիական ընդդիմության թրքամետ ուժերը։ Առաջին տարին չէ, որ Արևմուտքի և արաբական ԶԼՄ-ները հաստատում են շրջանի թրքացման մասին, բնակավայրերին տալիս են թուրքական անուններ, թուրքական լիրան շրջանառությունից դուրս է թողնում սիրիական ֆունտին։ Փոխվում է ողջ ժողովրդագրական կազմը, քրդական շրջաններում վերաբնակեցնում են թուրքմեններով և սունի արաբներով։ Ավանդաբար՝ Թուրքիան փափուկ ուժ է կիրառում։ Դպրոցները կամ վերականգնվում են, կամ էլ՝ նորերն են կառուցվում, իսկ ծրագրերը համապատասխանեցվում են թուրքական կրթական ծրագրերին։ Օրինակ՝ «օսմանների զավթումը» բառակապակցությունը փոխարինում են «օսմանյան տիրապետություն» բառակապակցությամբ։ Հազարավոր ուսուցիչներ են եկել հարևան երկրից և առաջին դասարանից թուրքերեն են դասավանդում։ Շրջանավարտներին առաջարկում են ուսանել Թուրքիայի համալսարաններում։ Հիվանդանոցների վերականգնումը ևս ֆինանսավորում է Անկարան։

Մայիսի վերջին թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է, որ Թուրքիան կարգավորել է Իդլիբի էներգամատակարարումը, որտեղ մինչ այդ՝ օրական 2 ժամով են էլեկտրաէներգիա մատակարարել։

Այսպիսով, Թուրքիա, առանց մեկ կրակոցի, զավթում է պետություններ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն