Անկարան կոչ է անում Հայաստանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից

Այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ` հայտնում է Anadolu գործակալությունը։

Անկարան կոչ է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին հայտարարվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքում ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը, դրա հետ կապված ապատեղեկատվական արշավները և բնական աղետին դիմակայելու լրացուցիչ միջոցառումները:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են PKK/KCK-PYD/YPG  «ահաբեկչական» կազմակերպությանը սատարող երկրներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն