Կայսերական պինգվինները կարող են անհետանալ երկրի երեսից

Կայսերական պինգվինները կարող են հայտնվել այն կենդանիների ցուցակում, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ։ Կլիմայի համընդհանուր տաքացման պատճառով արդեն 2100 թվականին նրանց քանակը կարող է կրճատվել 98 %-ով։Այդ մասին գրում է AP-ն։

Global Change Biology-ի հետազոտության տվյալներով պինգվինների 70%-ը կարող է անհետանալ մինչև 2050 թվականը: Ինչպես նշում են գիտնականները՝ ծովերի սառույցի կրճատման արդյունքում կայսերական պինգվինները դադարում են բազմանալ։

2016թ-ին շուրջ 10 հազար պինգվինի ձագ խեղդվեց միայն այն պատճառով, որ ժամանակը չբավականացրեց` մեծահասակներին բնորոշ փետուրների աճի համար։ Այդ դեպքից հետո պինգվինների գաղութն այդպես էլ չվերականգնվեց: «Կայսերական պինգվինների կյանքի ցիկլը կապված է ծովի կայուն սառցաշերտի առկայության հետ, ինչը նրանց անհրաժեշտ է բազմանալու, կերակրվելու և փետրափոխվելու համար »,- հայտարարել է բնապահպան Ստեֆանի Ջենուվրիեն:

Հայտնի է, որ կայսերական պինգվինները բազմանում են բացառապես Անտարկտիդայում` ձմռանը։ Մի քանի հազար պինգվին հավաքվում են խմբերով՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճանին և կատաղի քամիներին դիմակայելու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն