Արամ ջան, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու. Արթուր Վանեցյան

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն:
Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:
Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար:
Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:
հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ,- գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն