Արամուս գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 2-ը տեղում մահացել են, 4 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ապրիլի 15-ին Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և, նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Փաստի առիթվ Ս․ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի  և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայողներ են։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։ Ս․ Սեդրակյանի որոշմամբ վարորդը ձերբակալվել է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն