Արցախի Հանրապետության խորհրդարանը տարածել է «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրինագիծը:

Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ շրջանառության մեջ է դրվել «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ արգելք կսահմանվի այն օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք ցանկանում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գործունեություն ծավալել առանց Արցախի կառավարության թույլտվությամբ։ Օրինագիծը շրջանառության մեջ է դրվել հունվարի 27-ին, իսկ փետրվարի 16-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի հաջորդ նիստում։ Օրենքի նախագիծը երկու հիմնական մեսիջ է պարունակում, առաջինն այն է, որ մենք ոչ մի կերպ չենք զիջելու Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները, կարծում ենք, որ օրինակ Հադրութի շրջանը եղել է և միշտ կլինի հայկական։ Երկրորդ՝ դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին, օտարերկրյա կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են օկուպացված տարածքներում տարբեր միջոցառումներին մասնակցելու մեջ, այնուհետև զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթները կբարձրացնենք արբիտրաժի միջազգային տարբեր նորմերի հիման վրա և միջազգային ատյաններում։ Օրենքի նախագծում ասվում է, որ օտարերկրյա ընկերությունները կարող են գործել միայն Արցախի կառավարության թույլտվությամբ։ Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Բագունցը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն