Արցախում թշնամին ժամեր շարունակ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ-ն լուռ է

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ օգոստոսի 9-ին` օրվա ընթացքում, թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Արցախի Հանրապետության Մխիթարիշեն գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։

Դիրքերը պաշտպանող 18-20 տարեկան զինվորները համարժեք պատասխան են տվել թշնամուն։ Հրաձգությունը տևել է ժամեր։ Կրակոցները լսվել են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։

Այս պահին կրակոցներ չկան, հարաբերական հանգիստ է։

Մեր աղբյուրը նշեց, որ փոխհրաձգությանը ռուսական կողմը չի միջամտել, թեև ունի նման պարտավորություն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն