Ստեփանակերտի կեսը ջուր չունի. Pastark.am

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ 2-3 օր է, ինչ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կեսը զրկված է ջրամատակարարումից։

Մեզ փոխանցեցին, որ Ստեփանակերտի այդ կեսի ջրամատակարարումն ապահովվում է Արցախի Շուշի քաղաքից։

Մինչդեռ, Շուշիի գազամատակարարումն ապահովում է Ստեփանակերտը։

Երբ Շուշին բռնազավթած թշնամին փակել է դեպի Ստեփանակերտ եկող ջրի խողովակները, Ստեփանակերտից, դրան ի պատասխան, փակել են Շուշին գազով ապահովող խողովակները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն