Արցախում թշնամու կողմից գերեվարված արցախցին վերադարձվել է ռուս խաղաղապահներին

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն