Արգիշտի Քյարամյանը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Կառավարությունը որոշում է ընդունել Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն