ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալիբները կոչ են արել բացառել իրենց սև ցուցակից

«Թալիբան» շարժումը կոչ է արել ՌԴ-ին՝ քննարկել ռուսական կողմի հետ պատժամիջոցները հանելու հարցը, որոնք դրված են կազմակերպության վրա, քանի որ այն ահաբեկչական է համարվում Ռուսաստանում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Դոհայում գտնվող՝ շարժման քաղաքական հաստատության ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը՝ Մոսկվա կատարած այցի վերջնարդյունքում։ Շարժման պատվիրակությունը ՌԴ-ում հուլիսի 8-9-ը հանդիպում է անցկացրել Աֆղանստանի հարցերով` ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և արտգործնախարարության՝ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովի հետ:

— Մենք խնդրել ենք մեզ բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակից,- ասել է Շահինը։

Ավելի վաղ շարժումը հայտարարել է, որ 2020 թվականին ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարժումը սև ցուցակից հանելու վերաբերյալ, և իբրև թե՝ Վաշինգտոնն աշխատում է այդ հարցի շուրջ։ Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակից թալիբներին բացառելու պայմաններ չկան։ Նրա խոսքով՝ ընթացակարգը կարող է մեկնարկել միայն աֆղանական կողմի հետ բովանդակային երկխոսությունների սկսման և պարզ ու կոնկրետ օրակարգի դեպքում։

Այսօր ալիբանները սկսեցին ակտիվորեն օգտագործել հրետանին Կանդահարի մոտակայքում: Տեսանյութում ՝ 122 մմ հաուբից D-30-ն է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն