Արկադի Տեր- Թադևոսյանն ապաքինվում է. գնդապետ Արա Մուրադյան

«Փաստարկ» լրատվականը քիչ առաջ կապ հաստատեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկեր, գնդապետ Արա Մուրադյանի հետ, պարզելու՝ ինչպես է գեներալի առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, թե Արցախի հերոսը առողջական խնդիրներ ունի, նա հոսպիտալացվել է։ «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում գնդապետ Մուրադյանն ընդգծեծ՝ գեներալն այս պահին ստացիոնար բուժում է ստանում, ինքնազգացողությունը լավ է, բուժման կուրսը դրական ազդեցություն է թողել գեներալի առողջական վիճակի վրա։ Արկադի Տեր-Թադևոսյանը շրջապատված է ընտանիքի անդամներով և մարտական ընկերերով։ Լեգենդար գեներալը հորդորում է՝ չանհանգստանալ իր առողջական վիճակի առնչությամբ, հավաստիացնելով, որ շուտով ամբողջովին ապաքինված կանցնի առօրյա բնականոն կյանքին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն