Արմեն Աբազյանը` գեներալ-մայոր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանը նոր կոչում է ստացել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-  ասված է նախագահի հրամանագրում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն