Ում համար է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պահել հունձ անող մեքենաները

«Ազգային Վերահսկողության Համակարգը » ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, տեսանյութեր, հնչեցրել է ահազանգ, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանում հունձքի ակտիվ շրջան է։ Գյուղացին ակտիվորեն հավաքում է իր ստեղծած և բնության տված բարիքները։
Հունձքի այս թեժ շրջանում Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների միակ գործիքը կարծես թե մնացել է մանգաղը։
Պարզվում է, որ Սյունիքի մարզում առկա է շուրջ 70 հունձ անող մեքենա, որոնք, որոշ պատճառներով, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը չի տրամադրում գյուղացիներին։ Դրանք հերթով, կարգով-շարքով դասավորված են ինչ-որ տարածքում և պարսպի հետևից «շոյում են»` մանգաղով հունձքի գնացող գյուղացիների աչքը։
Թե ինչ միջոցներով են ձեռք բերվել այս հունձ անող մեքենաները և ինչու Մելիքսեթ Պողոսյանը հունձի այժ թեժ շրջանում չի տրամադրում դրանք գյուղացիներին` Ազգային Վերահսկողության Համակարգը շուտով կպարզի։ Իրավախախտումներ հայտնաբերելու պարագայում` դիմելու ենք օրինապահ կառույցներին»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն