ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ…

Գրել եմ երկար, մանրամասն, որպեսզի ձեր իրավունքներն իրացնելիս և ձեր աշխատակիցների իրավունքները պաշտպանելիս խնդիր չունենաք: Մի՛ զլացեք և կարդացեք:
Հարգելի՛ գործատուներ, քանի որ Առողջապահության նախարարի 20 օգոստոսի 2021 թ ԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ թիվ 65-Ն հրամանն ակնհայտ ապօրինի է, և փաստացի Դուք հարկադրաբար դառնում եք այդ ապօրինության շղթայի մեկ օղակը ու կանգնած եք ընտրության առաջ, այդ ապօրինի հրամանը կատարելու դեպքում կամա թե ակամա կրելու եք դրա բացասական հետևանքները` ոչ թե որ կտուգանվեք լիազոր մարմնի կողմից, այլ ձեր աշխատակիցների կողմից ներկայացված հայցերով վնասների հատուցման հետևանքով, ապա նախարարի ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական հրամանի կասեցումը պետք է սկսել հենց ձեզանից:
Առաջին հերթին պետք է հստակ արձանագրել, որ Գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ակտեր կարող են հրապարակվել միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում: Այսինքն, առողջապահության նախարարի հրամանը որպեսզի տարածվի Ձեզ վրա և այդ հրամանով գործատուի վրա դրվի որոշակի պարտականություններ ,նման հրամանը պետք է բխի և համապատսխանի ՀՀ սահմանադրությանն ու աշխատանքային օրենսգրքին:
Քանի որ նախարարի հրամանը որևէ աղերս չունի աշխատանքային օրենսգրքով նախատեսված նոմերի հետ, ապա այդ հրամանով ձեզ վրա դրված ցանկացած պարտականություն ապօրինի է, հետևաբար դրանից բխող պատասխանատվությունը նույնպես ապօրինի է:
Դուք չեք կարող ձեր աշխատակիցների առջև դնել այնպիսի պայմաններ, որոնք չեն բխում աշխատանքային օրենսգրքից և աշխատանքային հարաբերությունները կարգավորող աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերից:
Ուստի, որպեսզի հետագայում Դուք` գերատեսչության ղեկավարի փոխարեն չկրեք պատասխանատվություն Ձեր իսկ աշխատակիցների իրավունքների սահմանափակման կամ թույլ տված իրավունքների խախտման համար, մինչև աշխատակիցներին որևէ բան պարտադրելը կամ նրանց անելանելի վիճակի մեջ դնելը, ուղղակի գրավոր դիմեք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին` պահանջելով իր հրամանի պարզաբանում, ելնելով այն հանգամանքից, որ հրամանը չի բխում աշխատանքային օրենսգրքից: Քանի-որ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ գերակայում է աշխատանքային օրենսգրքի նորմերը, ապա ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
Նշվածից հետևում է, որ գործատուի կողմից կազմված ցանկացած ներքին և անհատական իրավական ակտ, որը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն և դրանց համար պատասխանատվությունը կրելու եք Դուք` հարկադիր պարապուրդի համար հատուցման եղանակով, աշխատակիցնեին աշխատանքի վերականգնման հիմքով, ինչպես նաև, Ձեր պարտադրանքով պատվաստման կամ թեսթավորման հետևանքով Ձեր աշխատակիցների առողջությանը վնաս հասցնելու դեպքում` նաև առողջությանը պատճառված վնասի հատուցման տեսքով:
Ինչ վերաբերվում է Ձեր մոտ անցկացվող ստուգումներին, ապա հարկ է նշել, որ նույն աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է` գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Այսինք, բոլոր այն ստուգումները, որոնք կապված չեն աշխատանքային պայմանագրից բխող գործառույթների հետ և չեն պարունակում աշխատանքային իրավունքի նորմեր, ապա որևէ տեսչական մարմին Ձեր մոտ ստուգում անցկացնելու իրավունք չունի։ Իսկ, ինչպես արդեն նշեցի, նախարարի հրամանում նշված որևէ կետ օրենքի ուժով չի կարող ներառված լինել աշխատանքային պայմանագրում:
Այնպես որ, հարգեք առաջին հերթին Ձեր իրավունքները, այնուհետև` Ձեր աշխատակիցների իրավունքները, և Ձեր աշխատակիցների վրա ճնշում գործադրելուց առաջ խելամիտ եղեք, առաջնորդվեք օրեքով, պաշտպանեք Ձեր աշխատակիցների շահերը, քանի որ օրենքի ուժով հենց Ձեր վրա է դրված աշխատակիցների իրավունքները հարգելը և պաշտպանելը:
Ասվածը հիմնավորեմ նորմերով.
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 83):
1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:
2. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
3. Սույն հոդվածին համապատասխան` աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները: (հոդված 121)
1. Աշխատանքի վայրում աշխատանքային կարգապահությունն ապահովվում է արտադրողական աշխատանքի համար կազմակերպչական և տնտեսական նորմալ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև արդյունավետ աշխատանքը խրախուսելու միջոցով:
2. Աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ: (հոդված 215)
Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին: (հոդված 216)
1. Աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
2. Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր: (հոդված 218)
1. Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
2. Աշխատանքային կարգապահության խախտում չեն համարվում՝
1) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը.
2) ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված (հոդված 220)
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
😎 աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
12)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու: (հոդված 113)
Ինչպես տեսնում ենք օրենքի պարզ վերլուծությունից, գործատուն իրավունք չունի աշխատակցին աշխատանքից ազատել աշխատանքային պայմանագրից և պարտականություններից չբխող կարգապահական խախտումների, և աշխատանքային պարտականությունների չկատարման հիմքով: Իսկ թեսթավորումը կամ պատվաստումը չի բխում աշխատանքային պայմանագրից:
Ի հակառակն այդ ամենի օրենդիրը աշխատանքային կարգապահության խախտում չի համարել ի թիվս այլնի համաճարակների բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:
Ելնելով հենց այս պարզ և օրենքից բխող վերլուծությունից գալիս ենք եզրահանգման, որ յուրաքանչյուր աշխատակից կարող է դիմել գործատուին և պահանջել տրամադրել անժամկետ արձակուրդ, մինչև համաճարակի հետևանքների վերացումը, քանի որ հակառակ բոլոր գործողությունները վտանգում են աշխատակցի կյանքն ու առողջությունը, իսկ համաճարակի դեմ պայքարն ու հետևանքների վերացումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և պետության կողմից ձեռնարկվող համաճարակի դեմ պայքարի միջոցները չեն կարող վտագել քաղաքացիների առողջությունը:
Հ.Գ. Պահանջեք առողջապահության նախարարից տրամադրել գրավոր պարզաբանում, թե իր կողմից արձակած հրամանը օրենդրական ի՞նչ հիմքով է տարածվում աշխատանքային օրենսդրության վրա և գործատուն աշխատանքային օրենսգրքի ո՞ր նորմերով առաջնորդվելով պետք է հրամանը կիրառի իր աշխատակիցների նկատմամբ:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն