Փաշինյանն ի՞նչ կարծիք պիտի ունենա, թող դատարանը որոշի. Նավակ Ճոճող․ «Հրապարակ»

— Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, աջակցելու համար եմ եկել` դատարանի բակում լրագրողներին ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով առավել հայտնի է Նավակ Ճոճող մականունով։

«Նա իմ հարազատն է, իմ ընկերն է։ Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է։ Բայց, այնուամենայնիվ, եթե տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Վարչապետ Փաշինյանն ի՞նչ կարծիք պիտի ունենա, թող դատարանը որոշի։ Պարոն Տոնոյանն իմ ընկերն է ու որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել»,- ասել է Գաբրելյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն