ԱՇԽԱՐՀԻՆ ԴՈՒԴՈՒԿ ՆՎԻՐԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿ ՈՒՆԵՑԱՆՔ, ՈՉ ԷԼ` ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ…

Աշխարհին դուդուկ նվիրեցինք ու դարերով պարեցինք սեփական դուդուկից ելնող օտար դուդուկահարների նվագի տակ:
Աշխարհին աշխարհ տվեցինք, եղանք բիբլիական ազգ, բայց այդպես էլ ինքներս մեր հանդեպ, մեր ուժի ու կարողության հանդեպ հավատք չունեցանք:
Աշխարհին կոշիկ տվեցինք, բայց անկոշիկ` բոբիկ մնացինք աշխարհի քարքարոտ ճանապարհներին, անմասն մնացինք աշխարհի հրավիրած պարահանդեսից:
Աշխարհին գինի տվեցինք, բայց մեր կենացին անգինի մնացինք` դատարկ տակառներով ու դատարկ գավաթներով:
Վաղուց ժամանակն է հագնենք մեր կոշիկներն ու քայլենք մեր հաղթական ճանապարհով:
Վաղուց ժամանակն է, որ աշխարհը պարի մեր նվագի տակ:
Վաղուց ժամանակն է, որ լցնենք գավաթներն ու խմենք մեր հաղթական կենացը:
Վաղուց ժամանակն է, որ ասենք` “Քելե’ լաո, քելե’ երթանք մըր էրգիր”…
Հ.Գ. Հայը հավերժ է և հավերժ է մեր բիբլիական երկիրը` ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ, որ եղել է կա ու դեռ մեծանա…
Իրավապաշտպան Սուսաննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն