Ռուսաստանն անվտանգության ոլորտում համարվում է Հայաստանի թիվ 1 ռազմավարական գործընկերը. Փաշինյանը Փարիզում` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ Երևանն ակնկալում է, որ Ռուսաստանը՝ որպես անդրկովկասյան հանրապետության դաշնակից, պարզ կձևակերպի իր դիրքորոշումը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը` Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանն անվտանգության ոլորտում համարվում է Հայաստանի թիվ 1 ռազմավարական գործընկերը։ Վերջին հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահի հետ կայացել է երեկ։ Եվ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի սահմաններից ադրբեջանական զորքի դուրս բերման հարցում մենք ունենք նույն մոտեցումը։ Հայաստանի դիրքորոշումը պարզ է։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը կձևակերպի այդ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կան սահմանային քարտեզներ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կնիքներով վավերացված, որոնք նույնական են Ռուսաստանի արխիվներում առկա քարտեզների հետ, և երբ այդ փաստն արձանագրվի, Ադրբեջանը պետք է հեռանա այդ գծերից: Նրա խոսքով՝ Բաքվի մերժումը ենթադրում է, որ 1992թ ընդունված՝ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածն ուժի մեջ կմտնի․ հոդվածը տվյալ գործողությունները որակում է որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ երկրի դեմ։

Հետևաբար՝ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից պահանջվում է պարզ և կոնկրետ դիրքորոշում հարցի առնչությամբ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն