AstraZeneca պատվաստանյութից ևս մեկ մահ է գրանցվել Կանադայում. Российская Газета

Կանադայի Ալբերտա Նահանգում գրանցվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի ներարման հետևանքով երկրում երկրորդ մահվան դեպքը։ Այս մասին հայտնում է Российская Газета-ն` հղում կատարելով նահանգի
Առողջապահության ծառայությանը։
«Պատվաստման հետևանքով առաջացել է արյան մակարդելիության խանգարում և մահ». հաղորդել է Ալբերտա նահանգի գլխավոր համաճարակաբան Դինա Խինշոուն։
Հիշեցնենք, որ այս պատվաստանյութից մահվան առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի վերջին Կանադայի Կվեբեկ նահանգում։

«Որպես գլխավոր համաճարակաբան, ես տխրությամբ հայտնում եմ այն մասին, որ այսօր երեկոյան (մայիսի 4-ին) մենք հաստատեցինք Ալբերտայից 50-ամյա կնոջ մահվան լուրը, ով մահացավ AstraZeneca պատվաստանյութի ներարկման պատճառով» ,- ասել է Խինշոուն` Ալբերտայի առողջապահության ծառայության կայքում։
Դեպքի մանրամասները չեն բարձրաձայնվի` բժշկական գաղտնիքի և մահացած հիվանդի ընտանիքի գաղտնիության հանդեպ հարգանքից ելնելով,- բացատրել է բժիշկը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն