Այրվել են հայկական կողմի  դիրքերի պաշտպանիչ անվադողերը. փոխհրաձգությունը շարունակվում է

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ 17.07.2021 թվականի երեկոյան Երասխի սահմանային հատվածում բախումներ են տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ Այրվել են հայկական կողմի  դիրքերի դիմաց դրված պաշտպանիչ անվադողերը։

Այդ իսկ պատճառով մոտակա գյուղերի գյուղապետերին հրամայվել է անվադողեր հասցնել Երասխի սահմանային հատված։

Այսօր հայկական տարածքից օդ է բարձրացել և ներկա պահին նշյալ սահմանին մոտ օդում պտտվում է երկու ռազմական օդանավ, որոնք վերահսկում են ՀՀ օդային տարածքը։ Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն