Այսօր Բելառուսում կկայանա ուկրաինա-ռուսական բանակցությունների երկրորդ փուլը

Այսօր Բելառուսում կկայանա ուկրաինա-ռուսական բանակցությունների երկրորդ փուլը՝ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության հասնելու համար։

🇺🇦 Ուկրաինայի պատվիրակության ինդիկատիվ պայմանները.

✅ Ռազմագերիների և այլ կալանավորների ու մահացածների դիերի փոխանակման համար մարդասիրական միջանցքների ապահովում՝ միջնորդավորված և միջազգային կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
✅ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում.
✅ Ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի օկուպացված տարածքներից.
✅ Ղրիմի թերակղզու և Դոնբասի Ուկրաինային խաղաղ ապաօկուպացիայի և վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ։

🇷🇺 Ռուսական պատվիրակության ինդիկատիվ պայմանները.

✅ Հումանիտար միջանցքների ապահովում ռազմագերիների և այլ կալանավորների և մահացածների մարմինների փոխանակման համար։
✅ Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ռազմական դաշինքներին միանալուց.
✅ Ուկրաինայի ապառազմականացում և դենացիֆիկացում.
✅Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնում իշխանությունը ապակենտրոնացնելու նպատակով՝ Ուկրաինայի հնարավոր անցումը  դաշնային պետության կառուցվածքին։
✅ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում զբաղեցրած տարածքներից.

Կիևն ու Մոսկվան բավականին կոշտ են տրամադրված, ուստի դժվար թե կարելի է ասել, որ նրանք կկարողանան համաձայնության գալ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ։ Սակայն մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվեն ժամանակավոր զինադադարի շուրջ՝ հումանիտար հարցեր իրականացնելու համար։

Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն