Կադիրովը հայտարարել է Չեչնիայի հատուկ ջոկատայինների կողմից Ուկրաինայի ամենամեծ ռազմակայանի գրավման մասին

Չեչնիայի հատուկ ջոկատայինները, հրամանատար Հուսեյն Մեժիդովի գլխավորությամբ, գրավել են Ուկրաինայի ամենամեծ ռազմաբազան։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Չեչնիայի հատուկ ջոկատայինները, հրամանատար Հուսեյն Մեժիդովի ղեկավարությամբ, շարունակում են հաջողություններ գրանցել Բանդերայի դեմ հարձակողական գործողություններում։ Մեր մարտիկների հայտնվելուն պես նացիստները փախչում են, եթե իհարկե հասցնում են»,- ասել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ Մեժիդովը զեկուցել է ազգայնական գումարտակի պարտության եւ Ուկրաինայի ամենամեծ ռազմաբազայի գրավման մասին։ «Դրա տարածքում գտնվող պահեստներում հայտնաբերվել է ոչ միայն հսկայական քանակությամբ զենք, զինամթերք, այլ նաև ժամանակակից զրահատեխնիկա՝ յոթ տանկ, 12 զրահափոխադրիչ, TIGERS, հրետանային կայանքներ»,- ասել է Կադիրովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեչնիայի ղեկավարն ուկրաինացի ազգայնականների հրամանատարների համար 500 հազար դոլար գլխագին է հայտարարել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն