Բաքուն սկսում է հայ ռազմագերիների դատական պրոցեսները

Բաքվում այսօր սկսվեց հայ ռազմագերիների նկատմամբ դատավարական պրոցեսը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի համար թշնամի պետության լրատվամիջոցները։ Այսօրվա դատական նիստում քննվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանին ու Ալյոշա Խոսրովյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի նրանք իբրև խոշտանգել են 12 ադրբեջանցի գերու։

Գործը քննում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է մեղադրյալների հետ, հետաքրքրվել նրանց պահման պայմաններով և առողջական վիճակով:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն