Գերմանիան հրաժարվեց զենք մատակարարել Ուկրաինային

Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինը չի պատրատվում զենք մատակարարել Կիևին, ինչի մասին ավելի վաղ խոսում էր Զելենսկին։ Անգելա Մերկելի կառավարությունը խաղադրույքը դնում է Ուկրաինայի արևելքում խնդրի խաղաղ կարգավորման վրա, այդ թվում «նորմանդյան ձևաչափով»։ Սա հաստատում է Գերմանայի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ Գերմանիան չի վիճարկում Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը, և Կիևը կարող է հույսը դնել Գերմանիայի աջակցության վրա, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն միայն քաղաքական կարգավորման ընթացակարգի շրջանակներում։

Վլադիմիր Զելենսկին հասկանալ է տալիս, որ կկամենար Գերմանիայից Ուկրաինային զենք մատակարարումը․

«Գերմանիան ռազմական օգնություն չցուցաբերեց, սակայն նա կարող էր դա անել», — հայտարարել է նա Frankfurter Allgemeine Zeitung հրատարակության հարցազրույցում։

Զելենսկին թվարկել է պարեկային նավերի, ինքնաձիգների, ռադիոկապի և զրահատեխնիկայի կարիքների մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն