Բաթումիում ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցիները դանակահարել են հայ երեխայի

Հուլիսի 3-ին Բաթումիում դանակահարել են Ախլքալաքի բնակիչ 10-րդ դասարանի աշակերտ Մարտունիկ Ուստյանին։ Դանակի հարվածը եղել է որովայնի շրջանում, ինչի արդյունքում երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ԱլիքՄեդիան։

Վիճաբանության պատճառը եղել է “Արցախի” թեման։

Ծեծկռտուքը կանգնեցնելու նպատակով մոտեցած ոստիկանը նույնպես ենթարկվել է ծեծի ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Մեկ անձ ձերբակալվել է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն