Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերական հարաբերությունների ամրապնդմանը, ինչն ամփոփվում է ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտներում։ Այդ մասին գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Twitter-յան էջում։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող անցկացնելու համար։ Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների ՝ժողովրդավարության բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման վրա։ Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն