Բելառուսում երկինք են բարձրացել կործանիչներ, որպեսզի Մինսկում իջեցնեն ինքնաթիռը. կալանավորվել է Տելեգրամ NEXTA ալիքի համահիմնադիրը

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մտահոգվել է Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կատարված միջադեպով, որը հարկադրված վայրէջք է կատարել Մինսկում։ Համապատասխան հայտարարությունը Ենս Ստոլտենբերգը հրապարակել է թվիթերում։

-Սա լուրջ և վտանգավոր միջադեպ է, որը պահանջում է միջազգային հետաքննություն։ Մենք ուշադիր հետևում ենք Վիլնյուս թռչող չվերթի ինքնաթիռի՝ Բելառուսում հարկադիր վայրէջքի միջադեպի զարգացումներին։ Տեղեկությունների համաձայն՝ կալանավորվել է ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը,- գրել է Ենս Ստոլտենբերգը։

Մայիսի 23-ին Բելառուսում երկինք են բարձրացել կործանիչներ, որպեսզի Մինսկում իջեցնեն ինքնաթիռը, որով Ռոման Պրոտասևիչը՝ Տելեգրամ NEXTA ալիքի համահիմնադիրներից մեկը, ուղևորվում էր Վիլնյուս։ Ընդդիմադիր լրագրողին մեղադրում են ահաբեկչության հարցում։ Ինքնաթիռը 5 ժամ հարկադրված մնացել է Մինսկում, որից հետո թույլ են տվել, որ ուղևորվի նշանակման վայր։ Ինքնաթիռը Վիլնյուս է թռել՝ առանց 6 ուղևորների։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն