Բելառուսը Ռուսաստանից ստացավ երկրորդ տրանշի պետական վարկ

Բելառուսը Ռուսաստանից ստացավ 500 միլիոն դոլար չափով երկրորդ տրանշի պետական վարկ։ Այդ մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»։ Վարկի ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ դոլար։ Առաջին տրանշը Բելառուսը ստացել է 2020թ դեկտեմբերին։ Բելառուսին երկրորդ տրանշի վարկ հատկացնելու խնդիրը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում, որոնք կայացան Սոչիում մայիսի 28-ին։ Հաջորդ օրը կայացավ նրանց ոչ պաշտոնական հանդիպումը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն