Իսրայելը նոր նախագահ ունի, իսկ Նեթանյահուին հրաժեշտ կտան

Հունիսի 2-ին Իսրայելի Քնեսեթում քվեարկեցին նախագահի թեկնածուի համար։ Իցհակ Գերցոգը հավաքեց 87 ձայն, իսկ Միրիամ Պերեցը՝ 26։

Նախագահական ընտրությունների նախօրեին Իցհակ Գերցոգն աղոթել էր Արցունքի պատի մոտ և երկտող էր թողել այնտեղ։

Իցհակ Գերցոգը քաղաքական և պետական գործիչ է, պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ «երկու պետություն և երկու ժողովուրդ» սկզբունքով։ Նա զբաղեցրել է «Ավոդ» կուսակցության նախագահի, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։ Գերցոգն Իսրայելի առաջին նախագահն է, ում հայրը նույնպես զբաղեցրել է այդ պաշտնը` 1983 — 1993 թթ-ին։

1999-2001թթ Էհուդ Բարաքի վարչապետության օրոք նորընտիր նախագահը կառավարության քարտուղարն էր, իսկ 2000-2003թթ՝ թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության նախագահը։ Իցհակ Գերցոգն ամուսնացած է, երեք երեխաների հայր է։ 2018թ Գերցոգն ընտրվեց «Սոխնուտ» եբրայական գործակալության ղեկավար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջին 12 տարիների ընթացքում կարող է ձևավորվել կառավարություն` առանց Բենիամին Նեթանյահույի։ Վերջինիս քաղաքական ընդդիմախոսները փորձում են կոալիցիա ստեղծել` առան ամենամեծ «Լիկուդ» կուսակցության։ Եթե դա նրանց չհաջողվի, ապա երկիրը պետք է գնա վերջին երկու տարվա ընթացքում արդեն 5 -րդ ընտրությունների։ Կառավարությունը կղեկավարի Ֆաֆթալի Բեննետը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն