Բելառուսը սկսում է կոնյակի արտադրություն, որը կմրցակցի Hennessy-ի հետ

Բելառուսը կսկսի արտադրել Հենեսիի «մրցակից» սեփական կոնյակը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  «Белгоспищепром» ընկերության ղեկավար Անատոլի Բուբենի հետ հանդիպման ժամանակ:

Ալկոհոլային խմիչքը պատրաստվելու է երկրի հարավում աճեցված խաղողից:

Բուբենն ընդգծել է, որ արտադրությունը փոքրաքանակ կլինի, ուստի խմիչքը կներկայացվի պրեմիում հատվածին: Կոնյակի համը նման կլինի մոլդովական արտադրանքին, այն նույնքան փափուկ և հեշտ ըմպելիք կլինի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն