ԲՀԿ խմբակցության ավագանու անդամը վայր է դնում մանտադը։

2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։ Այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին` մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս, շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար։ ԲՀԿ֊ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Կհանդիպենք✊🇦🇲
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն