2018 թվականին Հանրապետության Հրապարակում, հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այսօր, իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։
Ս.թ. ապրիլի 25-ին, հրաժարական ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարականից հետո պատրաստվում է պաշտոնավարել որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Փաստացի, Փաշինյանը տեղյակ է, որ իրականացնում է հանցագործություն` իշխանության յուրացում, ինչը պատժելի է քրեական օրենսգրքով։ Սակայն, չի խորշում խախտել օրենքը։