Բիլ Գեյթսը և Ջորջ Սորոսը գնել են Մեծ Բրիտանիայում Covid թեսթավորման ընկերությունը

Microsoft-ի հիմնադիրը Բիլ Գեյթսը միացել է միլիարդատեր Ջորջ Սորոսի Տնտեսական զարգացման հիմնադրամին` Mologic-ը գնելու գործարքում, որը մշակել է Covid-ի 10 րոպեանոց (արագ) թեսթեր։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Համատեղ ընկերությունը  30 միլիոն ֆունտ ներդրում կկատարի Mologic ընկերության մեջ` աշխատանքներն արեւադարձային այնպիսի հիվանդությունների վրա կենտրոնացնելու համար, ինչպիսիք են դենգե տենդը և գետի կուրությունը։

Mologic-ը հիմնադրվել է 2003 թ-ին պրոֆեսոր Փոլ և Մարք (որդին է) Դևիսների կողմից։ Հայր Դևիսը` լայնորեն օգտագործվող հղիության թեսթերը հայտնաբերող գիտնականն է: Գործարքից հետո ընկերությունը կկոչվի Global Access Health:

Կորոնավիրուսի ճգնաժամը ցույց է տվել, թե որքան պարզ է ռապիդ (արագացված) թեսթերի կիրառումը, որոնք ժամանակին կիրառվում էին միայն հղիության փաստը որոշելու համար։ Իսկ հիմա նմանօրինակ թեսթերը կարող են օգտագործվել մի շարք այլ հիվանդությունների դեպքում` զանգվածային հետազոտման համար։

Նպատակ է դրված, օգտագործելով Mologic-ի տեխնոլոգիաները, ստեղծել արևադարձային հիվանդությունների ախտորոշման արագ և մատչելի  թեսթեր։ Mologic-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Դևիսը Financial Times-ին ասել է, որ ցանկանում են իրենց թեսթերն առաջինը Աֆրիկայում կիրառել, այլ ոչ թե նրանց թողնել  «չոր հացի» հույսին։

Չնայած Mologic-ը ստացել է Եվրոպայի Խորհրդի թույլտվությունը` փորձարկումներ կատարելու համար, այնուամենայնիվ, օգտագործման համար, այն դեռ պետք է հաստատում ստանա Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում:

Գործարանը Մեծ Բրիտանիայից  1 միլիոն ֆունտ է ստացել` իր թեստերը մշակելու համար, բայց մեղադրում է անգլիական իշխանություններին` Բրիտանիայում դրա զանգվածային օգտագործմանը խոչընդոտելու համար։ Մեծ Բրիտանիան միլիարդավոր ֆունտեր է ծախսել հարյուր միլիոնավոր արագ թեսթեր գնելու համար `տանը և առողջապահական հաստատություններում օգտագործման նպատակով:

Բիլ և Մելինդա Գեյթսերի ամուսնալուծությունից հետո առաջացած ֆինանսական ցնցումների ֆոնին` այնուամենայնիվ «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը 50 միլիարդ դոլարի (36,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ) ներդրում կանի Mologic-ում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն