Բորիս Ջոնսոնը Աֆղանստանի հարցով արտահերթ նիստ է հրավիրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղարը, ով հստակեցրել է, որ հանդիպումը կկայանա այսօր օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Աֆղանստանը քաղաքացիական պատերազմի շեմին է: Նա նշել է, որ բրիտանական ուժերը կարող են վերադառնալ Աֆղանստան, եթե այնտեղի իրավիճակը սկսի սպառնալ Արևմուտքին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Մինչ օրս «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են 18 նահանգների մայրաքաղաքները (34-ից) և մոտեցել Քաբուլին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն