Մերկելը կհանդիպի Պուտինի հետ` Կիև այցից առաջ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ Ուկրաինա կատարելիք այցից առաջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Մերկելը Պուտինի հետ հանդիպում կանցկացնի Մոսկվայում, սակայն այցի մանրամասները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ, հայտնել են Գերմանիայի կառավարությունից:

Կրեմլը հայտնում է, որ օգոստոսի 20-ին Պուտինը և Մերկելը կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն